Զախարյանի տրանսֆերը չի արգելափակվել․ «Չելսին» մտադիր է ավարտին հասցնել գործարքը

Զախարյանի տրանսֆերը չի արգելափակվել․ «Չելսին» մտադիր է ավարտին հասցնել գործարքը

PanARMENIAN.Net - Ռուսական «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի` անգլիական «Չելսի» հնարավոր տրանսֆերի արգելափակում Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից չի եղել, գրում է «Սպորտ էքսպրեսը»։

Բանակցությունները շարունակվում են, սեպտեմբերի 1-ին կայանալու է վճռական փուլը՝ քննարկվելու են տեղափոխման տարբերակները։

Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնի ակումբը պատրաստ է ձեռք բերել 19-ամյա ֆուտբոլիստին՝ 15 մլն եվրո հրաժարագին վճարելով։

Օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ «Չելսի» տեղափոխվելու Զախարյանի շանսերը նվազում են։ Բոլոր կողմերը շահագրգռված են գործարքում, սակայն հարկավոր էր մի քանի հարց լուծել։ Գլխավոր խոչընդոտը գումարի փոխանցումն է ռուսական ակումբին, ինչը խնդրահարույց է դարձել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների պատճառով։ Տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտենբերի 1-ից։

Ընթացիկ խաղաշրջանում Զախարյանն ակումբի կազմում 7 խաղի է մասնակցել, 1 գոլի հեղինակ է դարձել և 2 գոլային փոխանցման։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---