Փաշինյան․ Այս պահին հայկական կողմը 49 զոհ ունի, թիվը վերջնական չէ

Փաշինյան․ Այս պահին հայկական կողմը 49 զոհ ունի, թիվը վերջնական չէ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել, է, որ Հայաստանի դեմ կեսգիշերին սկսված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 49 զոհ և այդ թիվը, ցավոք, վերջնական չէ։

Նա նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակվել է ՀՀ չորս ուղղությամբ, հետագայում ևս երկու-երեք ուղղություն է ավելացել:

«Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե գործողությունները եղել են ի պատասխան ՀՀ կողմից սադրանքների, բայց դա կեղծիք է և սուտ, ու չի համապատասխանում իրականությանը: Կփորձեմ ոչ միայն փաստերն արձանագրել, այլև ներկայացնել հարցի կոնտեքստը»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ աշխատում են իրավիճակի կայունացման ուղղությամբ։

Նա նշել է , որ այժմ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղությամբ գործողությունները դեռ շարունակվում են:

Անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցիւն՝ Փաշինյանն ասել է․ «Մեր դիրքորոշումը հստակ է՝ ՀՀ տարածքով մենք չենք պատրաստվում որևէ միջանցք տրամադրել, բայց ընդունում ու շահագրգռված ենք ՀՀ տարածքով նաև ճանապարհների բացմամբ ու ապաշրջափակմամբ՝ այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը»։

Փաշինյանը հավելել է, որ ՀՀ համար ընդունելի է 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ արձանագրված կետը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---