Հասանովը հրամայել է բարձրացնել զինծառայողների զգոնությունը և կասեցնել «հայկական կողմի սադրանքները»

Հասանովը հրամայել է բարձրացնել զինծառայողների զգոնությունը և կասեցնել «հայկական կողմի սադրանքները»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սեպտեմբերի 24-ին ծառայողական խորհրդակցություն է անցկացրել Ադրբեջանի ԶՈւ Կենտրոնական հրամանատարական կենտրոնում՝ հրամայելով բարձրացնել անձնակազմի «զգոնությունը»։

Նա նաև հրամայել է զինծառայողներին պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կասեցնելու «Հայաստանի զինված ուժերի ցանկացած հնարավոր սադրանք», գրում է Moscow.Baku.ru-ն։

Ադրբեջանի նմանատիպ հաղորդումները հայկական կողմի իրբ «սադրիչ գործողությունների» մասին սովորաբար նախորդում են ադրբեջանական զինուժի հարձակումներին՝ հող պատրաստելով դրանց համար։

Հասանովը նաև հանձնարարականներ է տվել ավարտելու ձմռան նախապատրաստման և բարձր լեռնային տեղանքում գտնվող ստորաբաժանումներին անհրաժեշտ պաշարների մատակարարման աշխատանքները։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են նաև 3 վիրավորի մասին՝ «Ջերմուկի հատվածից Քարվաճառի ուղղությամբ հայկական ուժերի գնդակոծության հետևանքով»։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւստորաբաժանումներից մեկը դիմել էսադրանքի՝ փորձելով անցնելհայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայվածհայկական մարտական դիրքերից մեկի թիկունք:

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների գործողությունների շնորհիվ հակառակորդըհետ է շպրտվելելման դիրքեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմումկորուստներ չկան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---