ՀՀ-ում էր Վրաստանի ՊՆ պատվիիրակությունը․ Քննարկել են զինծառայողների սոցապահովությունը

ՀՀ-ում էր Վրաստանի ՊՆ պատվիիրակությունը․ Քննարկել են զինծառայողների սոցապահովությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-20-ը Հայաստան էր այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը։ Այցը տեղի է ունեցել զինծառայողների սոցապահովության ոլորտում գործակցության շրջանակում:

Պատվիրակությանն ընդունել է ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Գործընկերներին է ներկայացվել ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների և նրանց ընտանիքների համար սահմանված արտոնությունների ու երաշխիքների համակարգը, այդ ուղղությամբ պետության կողմից իրականցվող ծրագրերը, քննարկվել են զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող այլ հարցեր։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա գործակցության վերաբերյալ:

Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---