RT. Եվրախորհրդարանում կոչ են արել ՀՀ-ին «դիվերսիֆիկացնել գործընկերությունը» անվտանգության ոլորտում

RT. Եվրախորհրդարանում կոչ են արել ՀՀ-ին «դիվերսիֆիկացնել գործընկերությունը» անվտանգության ոլորտում

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեում բանաձևի նախագիծ է շրջանառվում, որով «կոչ է արվում Հայաստանում դիտարկել անվտանգության ոլորտում գործընկերային հարաբերությունների դիվերսիֆիկացման հնարավորությունը, քանի որ ՀՀ վաղեմի կողմնորոշումը դեպի ՌԴ և ՀԱՊԿ գծով դաշնակիցներ դարձել է անբավարար»։ Այդ մասին գրում է RT-ն՝ նշելով, որ ծանոթացել է բանաձևի նախագծին։

Նշվում է` Եվրախորհրդարանի կոմիտեում կարծում են, որ «Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքականության ուղղվածությունն անվտանգության ոլորտում»։

«Եվրախորհրդարանում նշել են նաև, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն պահպանվի և ընդգծել են, որ ԵՄ-ն պատրաստ է առավել ակտիվ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների կարգավորման մեջ»,-ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ Եվրախորհրդարաքնի կոմիտեն դատապարտել էր «Ռուսաստանի մասնակցությունը հակամարտություններին ԵՄ ։ԱՐևելյան գործընկերության» ծրագրում ընդգրկված պետությունների տարածքում»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---