ԵՄ-ն կառուցողական է գնահատել ՀՀ և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը

ԵՄ-ն կառուցողական է գնահատել ՀՀ և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումը

PanARMENIAN.Net - ԵՄ-ն բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում անցել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների նոյեմբերի 3-ին Բրյուսելում կայացած 3-րդ հանդիպումը։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Նաբիլա Մասրալիի հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս հանդիպումը հաջորդել է այն պայմանավորվածություններին, որոնց կողմերը հասել էին Բրյուսելում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը։

«ԵՄ-ն բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում անցել է հանդիպումը, և կողմերի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը սահմանի հետ կապված հարցերի լուծման, ինչպես նաև անվտանգային իրավիճակի բարելավման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրրորդ նիստը։ Այն անցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, կողմերը պայմանավորվել են արագացնել համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---