Պեսկով․ ՌԴ-ն հորդորում է Ադրբեջանին և ՀՀ-ին ձեռնպահ մնալ ապակայունացնող գործողություններից

Պեսկով․ ՌԴ-ն հորդորում է Ադրբեջանին և ՀՀ-ին ձեռնպահ մնալ ապակայունացնող գործողություններից

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը երկու երկրի միջև։

Նա այդ մասին ասել է՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել ՀՀ և Ադրբեջանի միջև «փոխհրաձգության վերսկսման մասին հաղորդագրություններին», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք նախկինի պես կոչ ենք անում երկու երկրին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից ու քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Պեսկովը։

Նոյեմբերի լույս 7-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---