ՀՀ կառավարությունում կտրականապես հերքում են Արմեն Սարգսյանին երկրի վարչապետ նշանակելու մասին ասեկոսեները16 ապրիլի 2009 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում կտրականապես հերքում են ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին կառավարության ղեկավար նշանակելու մասին ասեկոսեները: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե որքանով է հավաստի նման տեղեկատվությունը, Հայաստանի Կառավարության հասարակայնության հետ կապերի գծով բաժնի եւ տեղեկատվության ղեկավարման գլխավոր մասնագետ Պետրոս Դեմիրճյանը հայտնել է, որ իրենք գրեթե ամեն օր բախվում են նման ապատեղեկատվության: «Անգամ անհրաժեշտություն չկա մեկնաբանելու նման ասեկոսեները, ակնհայտ է, որ այդպիսի տեղեկատվությունը որոշ քաղաքական ուժերին եւ նրանց շահերին է ծառայում»,- հայտնել է նա:Այսօր մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որը ներկայումս բնակվում է Մեծ Բրիտանիայում, մտադիր է երկրորդ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը: Որպես այդ նշանակման հիմնական պատճառ բերվում է այն փաստը, որ նախկին վարչապետն օգնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախընտրական նախագծերի մեծամասնության իրականացման գործում, ինչպես նաեւ պահպանել է իր կշիռը երկրի քաղաքական կյանքում` ստեղծելով ՄԻԱԿ կուսակցությունը: Դրա հետ մեկտեղ, ՄԻԱԿ կուսակցության մամլո քարտուղար Նաիրա Կարապետյանը հայտնել է, որ կուսակցության ՄԻԱԿ անվանումը հաճախ սխալմամբ կապում են Արմեն Սարգսյանի անվան հետ: «Ես ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ ՄԻԱԿ կուսակցությունը ոչ մի առնչություն չունի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ»,- հայտնել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |