Գերիների և անհետ կորածների ծնողները քայլերթով գնում են դեպի ՌԴ դեսպանատուն23 նոյեմբերի 2022 - 13:43 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները Հանրապետության հրապարակից քայլերթ են իրականացնում դեպի ՌԴ դեսպանատուն։ Նրանք ձեռքերում պահում են պաստառներ, որտեղ գրված են կոչեր՝ ուղղված, հիմնականում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն այսօր աշխատանքային այցով ժամանելու է Երևան, հայտնում է «Փաստինֆոն»։ Կոչով դիմելով Պուտինին՝ ծնողները խնդրում են օգնել վերադարձնելու տղաներին, որոնք ադրբեջանական գերության մեջ են։ Երևանում նաև բողոքի ակցիա է կազմակերպվել Երևանում ՀԱՊԿ համատեղ նիստերի և Պուտինի այցի դեմ, որի իրականացնող Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը բերման է ենթարկվել։ ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Պարոնյան փողոցից 4 անձ բերվել է ոստիկանության Էրեբունու բաժին։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը վերաբերում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։ Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Քննարկվելու է նաև ռոտացիայի կարգով 2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Նշվում է, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։ ՀԱՊԿ գագաթնաժողովին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մասնակցությունը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |