Բայրամովն ու Ռիքերը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը29 նոյեմբերի 2022 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում գտնվող ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի տարրերը և դրանից բխող հարցերը։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերը, գրում է Interfax.az-ը։ Հանդիպման ժամանակ Բայրամովը մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին և ասել, թե «Հայաստանը լիովին դուրս չի բերել իր զինվորականներին»։ Բայրամովը նաև պատմել է «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման վերաբերյալ Բաքվի մոտեցումների մասին»։ Ռիքերը, իր հերթին, հաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ բոլոր միջոցներով աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև կարևորել խաղաղության պայմանագրի տարրերի շուրջ բանակցությունները։ Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ Ֆիլիպ Ռիքերն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, ձևաչափի մանդատն ու նպատակը, սակայն՝ պահպանվում են։ Նա տեղեկացրել էր, որ շատ սերտ կապի մեջ է ֆրանսիացի իր գործընկերոջ, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ շահագրգիռ կողմերի հետ, իսկ Բաքուն հայտնել է Մինսկի խմբի հետ փոխգործակցության դադարեցման մասին։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |