ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին![]() 2 դեկտեմբերի 2022 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահի Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին։ Այցը եռօրյա է և կտևի դեկտեմբերի 4-6-ը։ Պատվիրակության կազմում են նաև ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Մոսկվայում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |