Ստեղծված իրադրությունում «Ժառանգություն» կուսակցությունը բանական քայլ է համարում ընտրություններից հրաժարվելը17 ապրիլի 2009 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության որոշումը Ավագանու խորհրդին չմասնակցելու մասին` կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ներքաղաքական իրադրությունում, որտեղ երաշխավորված չեն ժողովրդավարական ընտրությունները, այլ կերպ վարվել հնարավոր չէ: «Մենք հաճախ խոսում ենք ժողովրդավարության եւ այն մասին, թե այն ինչպես պետք է աշխատի: Հատկապես նրա համար, որպեսզի իրավունք ունենանք խոսել ժողովրդավարության մասին, մենք սկսեցինք մեզանից: Ասենք, պատահում է, որ ես չեմ համաձայնում կառավարման մի քանի որոշումների հետ, բայց ենթարկվում եմ դրանց: Հենց դա էլ ժողովրդավարությունն է»,- նշել է կուսակցության ղեկավարը:Անդրադառնալով քննադատությանը եւ ԶԼՄ-ներում հնչող մեղադրանքներին այն մասին, որ «Ժառանգություն» կուսակցությունը փախչում է պատասխանատվությունից, Հովհաննիսյանն ընդգծեց, որ դա չի համապատասխանում իրականությանը: Առաջիկա ընտրություններում կուսակցությունն իր վրա է վերցնելու հասարակական հսկողությունը եւ այդ կերպ պայքարելու է արդար ընտրությունների անցկացման համար: «Այստեղ չի կարող խոսք գնալ պատասխանատվությունից խուսափելու մասին: Ես պատրաստ եմ անձամբ հետեւել ընտրություններին, ներկայացվող ծրագրերին եւ բոլոր նախընտրական գործընթացներն»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաեւ ավելացրեց, որ կուսակցությունը կոչ է արել իր ընտրողներին քվեարկել ընդդիմության օգտին: Շարունակելով ընտրությունների թեման` նա ավելացրեց, որ եթե կրկնվի անցյալ տարվա նախագահական ընտրությունների պատմությունը, ապա այս անգամ ԵԽԽՎ-ում խիստ կդրվի Հայաստանի հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |