Պետերբուրգում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ զրույց է եղել

Պետերբուրգում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ զրույց է եղել

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման մեկնարկին ասել է, որ նախօրեին` դեկտեմբերի 26-ին, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների եռակողմ զրույցը։

«Մենք դեռ երեկ ենք սկսել խոսակցությունը, հաջողվեց երեքով խոսել։ Իհարկե, գլխավոր հարցն իրավիճակի կարգավորումն է Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջնական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,- ասել է Պուտինը՝ դիմելով Փաշինյանին, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ղեկավարը նաև խոսել է ՀՀ հետ տնտեսական հարաբերություններից՝ նշելով, որ այդ ոլորտում իրավիճակը շատ դրական է զարգանում։

«Ընթացիկ տարվա 10 ամսում ապրանքաշրջանառության 73 տոկոս աճ է գրանցվել։ Սա լավ արդյունք է»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին ասել է, որ Լաչինի միջանցքն արդեն 20 օր է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ, և անհրաժեշտ է խնդրի լուծման ուղիներ որոնել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---