ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան. Հորդորում ենք Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ վերականգնել Լաչինի հասանելիությունը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան. Հորդորում ենք Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ վերականգնել Լաչինի հասանելիությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը, անդրադառնալով Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը, նշել է, որ ԱՄՆ-ն հորդորում է Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ վերականգնել միջանցքի հասանելիությունը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«ԱՄՆ-ն նախկինի պես մտահոգված է Լաչինի միջանցքի ավելի քան 3 շաբաթ շարունակվող արգելափակմամբ, որը հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծում։ Մենք շնորհակալ ենք ԿԽՄԿ-ին այդ ընթացքում կրիտիկապես կարևոր աջակցության համար, սակայն հորդորում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել միջանցքի հասանելիությունը»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---