Վարդանյան. Սա ոչ թե պայքար է բլոկադայի դեմ, այլ հանուն մեր հողում ապրելու իրավունքի

Վարդանյան. Սա ոչ թե պայքար է բլոկադայի դեմ, այլ հանուն մեր հողում ապրելու իրավունքի

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ժամանակ, թվարկելով 31-օրյա շրջափակման հետևանքով ԱՀ-ում առաջացած խնդիրները, միևնույն ժամանակ ասել է, որ սա ոչ թե պայքար է բլոկադայի դեմ, այլ հանուն սեփական հողում ապրելու իրավունքի։

«Սա պայքար է հանուն մեր հողի վրա, մեր հայրենիքում ապրելու իրավունքի, ապրելու մեր օրենքներով՝ չենթարկվելով այլոց պայմաններին»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա հերքել է Ադրբեջանի կողմից իրականացվող այն քարոզչությունը, ըստ որի՝ ճանապարհը փակ պահելու հետևանքով Արցախում հումանիտար խնդիրներ չկան։

«Իրականում, ունենք ճգնաժամ։ Ասում են, թե անցած մեկ ամսվա ընթացքում անցել է 400 մեքենա։ Մինչև շրջափակումը մենք մեկ օրվա ընթացքում ունեցել ենք մեքենաների ավելի մեծ տեղաշարժ, քան անցած մեկ ամսվա ընթացքում։ Խնդիրներ կան ամենուր։ Բայց ուզում եմ ասել, որ այս ամենը մեզ ավելի միավորեց։ Մենք տեսանք, որ ժողովուրդը, հասարակությունը, պետությունը միասին են, հասկանալով իրավիճակի դժվարությունները՝ դրանք հաղթահարելու ոգին մեր մեջ արթնացել է։ Սա ցույց տվեցին դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, շրջաններում մարդկանց հետ հանդիպումները։ Ժողովուրդը պատրաստ է մեր կողքը կանգնել ու դիմագրավել այս ամենին»,-ասել է նա։ Սա ոչ թե բլոկադայի դեմ պայքար է, այլ Վարդանյանը՝ ավելացնելով, որ օր օրի միասնությունն ամրապնդվում է։

Ինչպես տեղեկացրեց տեսակամուրջը վարող Էրիկ Անթառանյանը, որը շրջափակման հետևանքով մնացել է պաշարված Ստեփանակերտում, միջոցառումն ուղիղ հեռարձակում են հայաստանյան երեք հեռուստաընկերություններ՝ «Արմենիան», Հ2-ը, «երկիր Մեդիան»։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---