1-ին անգամ ՀՀ կժամանի Եգիպտոսի նախագահը25 հունվարի 2023 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցի շրջանակում առաջիկա օրերին առաջին անգամ Հայաստան կժամանի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին: Սա առաջին անգամ է, երբ անկախ Հայաստանը կընդունի Եգիպտոսի նախագահին։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Տարածաշրջանային այցի շրջանակում Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, նա կլինի նաև Ադրբեջանում։ «Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին տարածաշրջանային պաշտոնական այցով առաջիկա օրերին կժամանի Հայաստան։ Հստակ օրն ու օրակարգը դեռևս չենք կարող նշել, քանի, որ ներկայում քննարկման գործընթաց է նաև ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ։ Մեր կողմից սա շատ սպասված այց է և սրա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում լուրջ աշխատանքներ են կատարվել 2022 թվականի նոյեմբերին, երբ ՀՀ նախագահն այցելել էր Եգիպտոս»,-ասել է Մարգարյանը: Վարչության պետի խոսքով՝ Եգիպտոսի նախագահի այցը կայանալու է նաև Եգիպտոսի Փոլադյանի ջանքերի շնորհիվ։ 2022-ին Վահագն Խաչատուրյանը գտնվում էր Շարմ էլ Շեյխում` մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսին (COP-27)։ Photo. AFP via Getty Images Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |