Պրոֆեսոր Գարժանը՝ Հաագայի դատարանում․ Ոչ ոք չի հավատում Ադրբեջանի բնապահպանական հեքիաթներին31 հունվարի 2023 - 11:08 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ պրոֆեսոր Պիեր Գարժանը հայտարարել է, որ ոչ ոք չի հավատում Ադրբեջանի բնապահպանական հեքիաթներին։ Նա նշել է, որ Ադրբեջանը 120 հազար մարդու ոչ ավել, ոչ պակաս պատանդ է վերցրել՝ նրանց կյանքն անհնարին դարձնելով, ծնկի բերելով, զրկելով ձմռան կեսին բոլոր կենսաապահովման միջոցներից բացառապես նրա համար, որ նրանք ազգությամբ հայ են, գրում է Արցախպրեսը։ Դիմելով դատարանի անդամներին՝ նա ասել է․ «Ադրբեջանը կարող է ինչքան ցանկանում է փաստարկներ բերել։ Ոչ մեկը չի հավատում նրանց բնապահպանական հեքիաթներին։ Քաղհասարակության ակտիվիստներ մի երկրում, որը հայտնի է՝ որպես բռնապետական երկիր․ ո՛չ ոք չի հավատում։ Ձեր դատարանը պարտավոր է գործել և պետք է գործեք անհապաղորեն։ Եթե չհրահանգեք միջանկյալ միջոցներ, շուտով հայ մարդիկ չեն մնա ԼՂ-ում, նրանք կհեռանան իրենց կյանքը փրկելու համար, ինչպես նրանց կոչ է անում Ալիևը։ Հայաստանը ձեզ չի խնդրում Ադրբեջանին հրահանգել ուժով ցրել այսպես կոչված ցուցարարներին։ Հաշվի առնելով եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը իրավունք չունի ճանապարհի երկայնքով ուժեր կիրառել։ Պահանջում ենք, որ Ադրբեջանը դադարեցնի ֆինանսական և կազմակերպչական միջոցներով աջակցել խմբերին, որոնք խանգարում են ազատ տեղաշարժը ճանապարհի երկայնքով»։ Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) հայկական կողմը ներկայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին իր հայտը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։ ՄԱԿ-ի դատարանը մինչև փետրվարի 1-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ միջանկյալ միջոցի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու համար: Photo. Getty Images Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |