Հրեա ծայրահեղականները հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա

Հրեա ծայրահեղականները հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա

PanARMENIAN.Net - Երուսաղեմում երեք հրեա ծայրահեղական ներխուժել է «Խաչի ճանապարհի» (Via Dolorosa) երրորդ կայանում գտնվող կաթոլիկ եկեղեցի, սուրբ խորանից վայր են գցել Հիսուս Քրիստոսի հսկա արձանը, պղծել եկեղեցին ու փորձել են այրել այն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայոց պատրիարքության Սիոն ամսագրի գլխավոր խմբագիր Ներսեհ Ալոյանը։

«Բարեբախտաբար եկեղեցու պահակը նկատել է անադեկվատ ծայրահեղականներին և մինչև Իսրայելյան ոստիկանների դեպքի վայր ժամանելը, պահակն ինքը փորձել է ձերբակալել նրանցից մեկին:

Ավանդության համաձայն այս եկեղեցին կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակայնորեն լվաց ձեռքերն՝ ասելով, թե ինքը Հիսուսի արարքների մեջ որևէ հանցանք չի տեսնում և պատրաստվում է ազատել նրան»,-ասվում է գրառման մեջ։

Հունվարի 29-ին Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։ Կան նաև տեսագրություններ։ Հունվարի 28-ին ծայրահեղականները հարձակվել էին Երուսաղեմի հայկական Taboon Wine Bar ռեստորանի վրա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---