ԱԳՆ. Քննարկվում է Թուրքիային և Սիրիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը![]() 7 փետրվարի 2023 - 11:59 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարության խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, ասել է, որ հայկական կողմը քննարկում է այդ երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը։ Նա նշել է, որ հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային աջակցություն տրամադրելու իր պատրաստակամության մասին, հայտնում է Արմենպրեսը։ «Այժմ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը», - ասել է նա: Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |