Կլաար. Կարևոր է Ադրբեջանի և ՀՀ միջև կամրջի դեր խաղալու Վրաստանի ցանկությունը

Կլաար. Կարևոր է Ադրբեջանի և ՀՀ միջև կամրջի դեր խաղալու Վրաստանի ցանկությունը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վրացական Առաջին ալիքի եթերում կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կամրջի դեր խաղալու Վրաստանի ցանկությունը։

«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մենք խոսել ենք նրա անձնական մասնակցության և փոխգործակցության մասին Հայաստանի նախագահի և վարչապետի հետ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև մերձեցմանը միջնորդելու նրա ցանկության մասին։ Մենք հավանություն ենք տալիս դրան»,- ասել է նա, հայտնում է 1tv.ge-ն։

Կլաարը հույս է հայտնել, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունը կընդլայնվի և կսերտանա։

«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներն աշխատեն միասին ու նպաստեն խաղաղությանը, Վրաստանի դերը որպես կամուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շատ կարևոր է։ Մենք վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այդ ուղղությամբ համագործակցությունը ԵՄ-ի և Վրաստանի միջև, ԵՄ-ի և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև է՛լ ավելի սերտ կլինի»,- ասել է Կլաարը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով Հայաստանում էր հունվարի 12-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---