Փաշինյանը՝ մի խումբ անձանց մուտքը ՀՀ արգելելու մասին․ Նրանք պարտավոր են հարգել ընտրված իշխանությանը![]() 14 մարտի 2023 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում անդրադարձել է մի խումբ հայերի, ինչպես նաև հայամետ գործիչների մուտքը ՀՀ արգելելու փաստին՝ նշելով, որ նրանք «պարտավոր են հարգանք ունենալ ՀՀ-ի նկատմամբ, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության»։ Նա հավելել է, որ կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնելու համապատասխան որոշումներ գործող օրենսդրության հիման վրա։ Նա նշել է նաև, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի իր ինքնիշխան գործիքակազմը կիրառելու իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար։ «Հայամետ դիրքորոշման մասին եք խոսում։ Մարդիկ ելույթ են ունենում և ասում, թե Հայաստանը միջանցք է խոստացել և պետք է տրամադրի այդ միջանցքը։ Սա՞ է հայամետ դիրքորոշումը․․․ Եթե այդ մարդիկ Հայաստանի նկատմամբ արածի մեկ տոկոսն անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում են, իրենց տուն չէին կարող մտնել առանց վիզայի։ Սրանով ամեն ինչ ասված է» - ասել է Փաշինյանը։ Մուտքը ՀՀ արգելվել է ֆրանսահայ գործիչ Մուրադ Փափազյանի, ռուսական մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի,«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպեսնաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և մի խումբ այլ անձանց համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |