Վարչապետ․ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է![]() 14 մարտի 2023 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է և պետք է կատարի այդ դերակատարումը «Ինչո՞ւ ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանը հայտնի հանգամանքների բերումով չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, հետևաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորեր ԼՂ անվտանգությունը»,- ասել է նա։ Վարչապետը հավելել է, որ համաձայն եռակողմ հայտարարության և դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշման, որով նախագահին թույլ է տրվել զորքեր ուղարկել ԼՂ, արձանագրվել է, որ ԼՂ-ի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, հայտնում է Aysor.am-ը։ «Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ որ Հայաստանը, ցավոք, 44-օրյա պատերազմում պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը: Հետևաբար, այս բոլոր փաստարկները ի մի բերելով, պետք է արձանագրել, որ իր իսկ ստանձնած պարտավորությամբ՝ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է։ Մյուս կողմից՝ ԼՂ-ում կա պաշտպանության բանակ, որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես Հայաստանի բանակ: Էլի ուզում եմ ասել, որ ՀՀ-ն բանակ չունի ԼՂ-ում», - հայտարարել է Փաշինյանը։ Նա ասել է, թե Ադրբեջանը փորձում է հիմնավորել, որ ԼՂ ՊԲ-ն պետք է լուծարվի, գոյություն չունենա։ «Եթե էթնիկ զտման և ցեղասպանության վտանգ չլինի ԼՂ հայության համար, ապա այս նեղ վիճակում առնվազն այդ մասշտաբով բանակ պահելու կարիք ԼՂ-ն չի ունենա: ԼՂ ՊԲ-ի գոյությունն ամենամեծ ապացույցն է ցեղասպանության և էթնիկ զտումների նախապատրաստությունների», - հայտարարել է վարչապետը: Նրա խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ անվտանգության նոր ճարտարապետություն է ստեղծվել։ «Դա ստեղծվել է նաև ՌԴ նախագահի հրամանագրով, ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշմամբ, և, այո՛, Ռուսաստանի Դաշնությունն է ստանձնել ԼՂ անվտանգության երաշխավորի դերակատարումը և պետք է կատարի այդ դերակատարումը», - ասել է վարչապետը։ 2020-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ լայնամասշտաբ, պլանավորված հարձակում Արցախի Հանրապետության վրա: 44-օր անց՝ նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ կնքվեց խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ. նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի սահմանները պահպանում են ռուս խաղաղապահները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |