Երեւանին հաջողվեց տարանջատել ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքական հարաբերություններից23 ապրիլի 2009 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ցանկացած առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում կարելի է ողջունել եւ ճանապարհային քարտեզի ստորագրումը վկայում է այն մասին, որ հայկական կողմին հաջողվեց տարանջատել ղարաբաղյան խնդիրը հայ-թուրքական հարաբերություններից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունները կարող են առաջընթաց առաջացնել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Կարեւորն այժմ քայլերի հաջորդականության ճշտումն է: Ես չեմ կարծում, թե հայկական կողմը պարտվել է, նույնիսկ հակառակը: Ես հիմքեր չունեմ մտածելու, որ մեր առջեւ այնպիսի պահանջներ են դրել, որոնք մենք չենք կարող կատարել: Կարող եմ ենթադրել, որ Հայաստանը զիջել է Ցեղասպանության հարցում, այսինքն համաձայնվել է, որ չի խոսելու այդ մասին միջազգային մակարդակով: Սակայն սա միայն իմ առաջարկն է»,-ասել է Գրիգորյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |