ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի 2 խախտում են գրանցել Մարտունու շրջանում

ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի 2 խախտում են գրանցել Մարտունու շրջանում

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի 2 խախտում են գրանցել Մարտունու շրջանում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղով Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Խաղաղապահները հումանիտար բեռով ավտոշարասյուներ են ուղեկցել Գորիս–Ստեփանակերտ երթուղով։

Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ։ Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Ապրիլի 1-ի` ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---