Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը պարգեւատրվել է ոսկե հուշամեդալով

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանին եւ «Սյունյաց արծիվներ» ԵՀԿ խորհրդի անդամներին: Ինչպես հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը, Արթուր Բաղդասարյանը` «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության պատվավոր անդամը, պարգեւատրվել է «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալով երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում ներդրում ունենալու համար:
 Ուշագրավ
---