Իջևանն ու վրացական Ռուսթավին կգործակցեն․ Հուշագիր է ստորագրվել![]() 6 ապրիլի 2023 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության Վրաստան այցի շրջանակում Իջևանի և Ռուսթավի քաղաքի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Հայկական պատվիրակության կազմում էր նաև Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Ռուսթավիում Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Քվեմո Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Դոխտուրիշվիլիի և Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իջևան և Ռուսթավի քաղաքների միջև գործակցության համար առկա հնարավորություններին։ Սանոսյանը Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, քննարկել Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում գործակցությանը և բարիդրացիական հարաբերություններին առընչվող հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն ու նշված ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |