28․3 մլն դրամ` Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցակետի գործարկմանը![]() 21 ապրիլի 2023 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ապրիլի 20-ի նիստում չքննարկվող հարցերի շարքում որոշել է 28․3 մլն դրամ (մոտ $73,000) հատկացնել հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետի նախագծման և կառուցման համար, հայտնում է «Նովոստի-Արմենիան»։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը սեղմ ժամկետում իրականացնելու նպատակով որոշվել է նախագծումն ու կառուցումը զուգահեռ անել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ապրիլի 18-ի իր ելույթում հայտարարել էր, որ ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մեծ հավանականություն կա։ Նա հույս էր հայտնել, որ առաջիկայում հայ-թուրքական սահմանը կբացվի, ինչ թույլ կտա բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Ապրիլի 6-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի վերագործարկմանը, ասել էր, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ։ Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Հայաստանը փրկարարների խումբ է ուղարկել Թուրքիա, ինչպես նաև մարդասիրական օգնություն, որը տեղափոխող բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատել են ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Թուրքիան ՀՀ հետ սահմանը փակել է 1993 թվականին։ Երևանն ու Անկարան 2021-ի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման քայլեր ձեռնարկել, և հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |