Սիմոնյանը` Անկարայում. «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում չէ![]() 5 մայիսի 2023 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում չէ։ Այս մասին Անկարայում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ըստ նրա` ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ գտնել հարաբերությունները վատացնելու համար, ինքն էլ կարող էր հազար պատճառ գտնել Թուրքիա չմեկնելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։ «Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ` Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների»,– շեշտել է Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը ցավ է հայտնել, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում։ «Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, այս մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում բոլորդ եք ականատես», - ընդգծել է Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը հավելել է, որ Հայաստանը լիովին անկեղծ է հարաբերությունները կարգավորելու իր ձգտման մեջ: «Եթե մենք ունենք քաղաքական կամք, եթե ունենք հարաբերություններ վերականգնելու և կարգավորելու որոշում, այդ ճանապարհը հեշտ չի լինելու։ Բայց մենք պետք է առաջ շարժվենք»,– ասել է ԱԺ խոսնակը։ Նա հույս է հայտնել, որ իրենց թուրք գործընկերները ևս դեպի առաջ քայլ կանեն։ «Մենք կօգտվենք այս պատմական հնարավորությունից։ Մենք նոր էջ ենք բացում ինչպես մեր, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»,– եզրափակել է Սիմոնյանը։ Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |