Վարչապետը կմեկնի Բրյուսել. «Խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը շատ փոքր է»![]() 11 մայիսի 2023 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, խոսելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի մասին և նշելով, որ Բաքվի նպատակը բանակցություններում գրանցված առաջընթացը զրոյացնելն է, ասել է, որ չի փոխել իր որոշումը և կմեկնի Բրյուսել։ Մայիսի 14-ին Բրյուսելում կայանալու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Փաշինյանի բանակցությունները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ «Կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու որոշումս չեմ փոխել»,– ասել է Փաշինյանը։ Վարչապետը շատ փոքր է համարել հավանականությունը, որ մայիսի 14-ին Ադրբեջանիհետխաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել։ «Ցավոք, մայիսի 14-ին խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը շատ փոքր է։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի։ Դեռ շատ վաղ է ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից, խնդիր կա հնարավորինս արագ հասունացնելու այդ փաստաթուղթը և պատրաստելու ստորագրման»,– ասել է վարչապետը։ Նա նաև ասել է, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 30-ին Սոչիում՝ ընդգծելով, որ փաստաթղթերում ընդգծվում է` Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991–ի Ալմաթիի հռչակագրով։ «Հարց է ծագում` եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»,– ասել է նա։ Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է:Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |