Հունգարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ փոխնախարարին

Հունգարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ փոխնախարարին

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոյին (նստավայրը՝ ք. Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Հարաբերությունները 11 տարվա սառեցումից հետո վերականգնելու մասին հայտարարվել էր 2022-ի դեկտեմբերին։

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելությունում։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունգարական երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն հինգ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններին։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:

2021–ի դեկտեմբերին Հունգարիայի աջակցությամբ 5 հայ ռազմագերի վերադարձավ Հայաստան։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---