Պեսկով․ ՌԴ-ն կշարունակի ՀԱՊԿ թեմայով երկխոսությունը ՀՀ հետ

Պեսկով․ ՌԴ-ն կշարունակի ՀԱՊԿ թեմայով երկխոսությունը ՀՀ հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի ՀԱՊԿ թեմայով երկխոսությունը Հայաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ հայտարարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրավիրած ասուլիսում չի բացառել, որ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու որոշում կարող է կայացվել, բայց «միայն այն պարագայում, եթե արձանագրվի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»։ Նա նշել է, որ եթե արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակը միայն խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։

«Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հայտարարությանը, ապա, անկասկած, մենք կշարունակենք մեր երկխոսությունը մեր հայ բարեկամների հետ, կխոսենք նրանց հետ նաև ՀԱՊԿ-ում մեր հետագա գործակցության թեմայով»,-ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Պեսդկովը նշել է, որ ադրյունավետ է համարում այդ կազմակերպությունը և զարգացման ներուժ ունեցող։

Նա նաև ասել է, որ ՀԱՊԿ-ը «հեղինակություն է վայելում» անդամ երկրների շրջանում։

«Դա մի կազմակերպխություն է, որն արդեն ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում, և որը զարգացման ներուժ ունի»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Հայաստանի անվտանգային խնդիրների մասին, «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ եղել են։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում։

2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---