ՄԹ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

ՄԹ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտնում է Արմենպրեսը։

Դոքերթին ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Դոքերթին կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կքննարկի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին։

 Ուշագրավ
---