Փաշինյան․ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ Մոսկվայում քննարկման արդյունքը գոհացուցիչ չէ![]() 29 մայիսի 2023 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, անդրադառնալով Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը, ասել է, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերվել ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիաճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։ Վարչապետը մասնակցում է Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներին: Նա նշել է, թե այդ քննարկման արդյունքները գոհացնող չեն, հայտնում է Aysor.am-ը։ «Պիտի արձանագրենք, որ շատ ցավալի իրավիճակ է, Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ ու ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է», - ընդգծել է վարչապետը: Նա ասել է, թե շարունակելու են քննարկումները ռուս գործընկերների հետ իրադրության կարգավորման ուղղությամբ: Մոսկովյան քննարկումների թեմաներից մեկն էլ եղել է տարածաշրջանային կոմունիկացիների բացումը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է դրանց բացմանը, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Վարչապետն ասել է, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ՝ հարցը վաղուց լուծված կլիներ: Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |