Միրզոյան․ Սահմանազատման համար կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա![]() 5 հունիսի 2023 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում, անդրադառնալով սահմանազատման խնդրին, հայտարարել է, որ սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա։ Նա հավելել է, որ 2022-ին Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները կրականացվեն ըստ Ալմաթիի հռչակագրի։ «Թե որ քարտեզով` պայմանավորվածություն չկա։ Սահմանազատման համար պետք է հիմք ծառայեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր և քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ իրավական հիմքի առումով հնարավորինս ամենաանխոցելիները։ Եթե դա 1975 թվականի քարտեզն է, ուրեմն 1975-ի քարտեզն է։ Հակառակ դեպքում բոլոր կողմերն ունեն իրենց պատկերացումներն իրենց ձեռնտու քարտեզների մասին», - ասել է ԱԳ նախարարը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ սահմանազատման հիմքում ընկած քարտեզի շուրջ հնարավոր է եղել որոշակի համաձայնության գալ։ «Սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք, բայց չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը»,- ասել է նա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել էր և հայտարարել, որ ըստ Պրահայի և Սոչիի հայտարարությունների, «որևէ համաձայնություն չկա սահմանազատումը որևէ քարտեղի հիման վրա անցկացնելու վերաբերյալ»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |