Գայանե Հակոբյանը կրկին կալանավորվել է

Գայանե Հակոբյանը կրկին կալանավորվել է

PanARMENIAN.Net - Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի գլխավորությամբ, որոշել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին կալանավորել 1 ամիս 15 օր ժամկետով։ Այս մասին դատավորը հայտարարել է նախնական դատալսումների ժամանակ։

«Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշել է մեղադրյալ Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը փոխել, ընտրել խափանման միջոց կալանքը՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։ Կալանքի սկիզբը հաշվել 05․06․2023 թվականից»,- հայտարարել է նիստը նախագահող դատավորը, գրում է Panorama.am-ը։

Գայանե Հակոբյանը վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։ Հունիսի 5-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Գայանե Հակոբյանի կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։

Վարչապետի որդին Աշոտ Փաշինյանը դատարանում հայտարարել է, որ ինքը դեմ է, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր Գայանե Հակոբյանի խափանման միջոցը տնային կալանքը, փոխարինվի ազատությամբ։ «Տիկին Գայանեն այն նույն անձն է, որ խոչընդոտում էր պաշտոնատար անձանց մուտքը Եռաբլուր։ Այս գործով նույնիսկ տնային կալանքը կարող է շատ ավելի մեղմ համարվել, և ճիշտը կալանքն է»,– հայտարարել է Աշոտ Փաշինյանը:

Ընթերցեք նաև․ Աշոտ Փաշինյանը դեմ է, որ Գայանե Հակոբյանի տնային կալանքը փոխարինվի ազատությամբ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---