Պապիկյանը մասնակցել է Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացմանը, այցելելու է ռազմարդյունաբերական ձեռնարկություններ![]() 20 հունիսի 2023 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժեում» մասնակցել է Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ: Հունիսի 19-ին Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այցի շրջանակում նախարար Պապիկյանն այցելել է Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամի հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։ Պապիկյանի աշխատանքային այցը Ֆրանսիա մեկնարկել է հունիսի 18-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |