Վորոնեժում նավթաբազա է այրվում. Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել

Վորոնեժում նավթաբազա է այրվում. Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել

PanARMENIAN.Net - ՌԴ Վորոնեժի շրջանում Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել՝ նախնական տվյալներով մեկ մարդ է տուժել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վորոնեժի շրջանում են գտնվում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալները Եվգենի Պրիգոժինի ղեկավարությամբ, որոնք, ըստ Reuters-ի, վերահսկողություն են հաստատել բոլոր ռազմական օբյեկտների հանդեպ։

Վորոնեժում նավթաբազա է այրվում՝ հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է Վորոնեժի շրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևը։

«Տեղում աշխատում է ավելի քան 100 հրշեջ և 30 միավոր տեխնիկա։ Ըստ նախնական տվյալների, զոհեր չկան»,-գրել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սոցցանցերում կադրեր են հրապարակվում, որտեղ երևում է, որ բռնկումը, ենթադրաբար, պայթյունից է սկսվել։ Տեսանյութում նաև երևում է անցնող ուղղաթիռը, սակայան, հասկանալի չէ, թե այն ինչ կապունի պայթյունի և հրդեհի հետ, գրում է BBC-ն։

Վորոնեժի շրջանում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները։ Խափանումներ կան միջքաղաքային տրանսպորտի աշխատանքում։ Իսկ Վորոնեժի օդանավակայանը փակ է 2022-ի փետրվարի 24-ից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի լույս 24-ի գիշերվա իրադարձությունների կապակցությամբ իր ուղերձում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործողությունները համեմատել է թիկունքից հարվածի և 1917-ի հետ։

Հունիսի լույս 24-ի գիշերը Պրիգոժինի Տելեգրամ ալիքներում մի քանի աուդիոձայնագրություն է հրապարակվել, որտեղ մեղադրել է ՌԴ ՊՆ ղեկավարությանը «Վագների» թիկունթային ստորաբաժանումներին հարվածներ հասցնելու մեջ և զինված ապստամբության կոչ է արվել։ Պրիգոժինը պահանջել է իրեն հանձնել ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին և ԳՇ պետ Վալերի Գերասիմովին։ Առավոտյան հայտնի է դարձել, որ «Վագների» զինվորականները Պրիգոժինի ղեկավարությամբ Դոնի Ռոստովի կենտրոնական հատվածում են։ Պրիգոժինը հայտարարել է, որ իր մարդիկ հսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր ռազմական օբյեկտները, «այդ թվում՝ օդանավակայանը»։ Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը խնդրել է քաղաքի բնակիչներին «ձեռնպահ մնալ կենտրոն այցելելուց և դուրս չգալ տներից»։ Չեղարկվել են զանգվածային միջոցառումները։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---