Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաստը բացարձակապես հեռու է իրականությունից27 ապրիլի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - «Միտք» վերլուծական կենտրոնը տարածել է մի հայտարարություն, որում անհանգստություն է հայտնում վերջին կատարված իրադարձությունների կապակցությամբ, որոնք ճակատագրական նշանակություն ունեն ողջ հայության համար: Հայտարարության մեջ նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաստը բացարձակապես հեռու է իրականությունից: «Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան երբեք չի հրաժարվել ու մինչ օրս էլ չի հրաժարվում իր երեք պայմաններից: Դա Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումն է 1921թ. Կարսի պայմանագրով, Ադրբեջանի օգտին ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու առաջարկը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցումը»,- մատնանշվում է կենտրոնի հայտարարության մեջ: «Հայության համար սգո ամսաթվի նախօրեին հայ-թուրքական հայտարարության ստորագրման փաստն ինքնին դարձավ թուրք-ամերիկյան դիվանագիտության հաղթանակը եւ մատնանշեց ՀՀ կառավարության ու սփյուռքի միջեւ եղած հսկայական անդունդը»,- ասվում է «Միտք»-ի հայտարարության մեջ: Հեղինակները նաեւ գտնում են, որ Հայաստանը` որպես հայոց հայրենիքի արեւելյան հատված, առանց Ցեղասպանության արդյունքում Արեւմտյան Հայաստանը կորցրած բազմամիլիոնանոց սփյուռքի համաձայնության բարոյական իրավունք չունի բարեկամական հարաբերություններ կարգավորելու Թուրքիայի հետ:Ելնելով վերը ասվածից` «Միտք» վերլուծական կենտրոնը պահանջում է արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատել Է.Նալբանդյանին, ինչպես նաեւ հանրության դատին ներկայացնել «ճանապարհային քարտեզը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |