ՊՆ․ Օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ ՀՀ ՊՆ-ի անունից կեղծ տեղեկություններ են շրջանառում![]() 9 սեպտեմբերի 2023 - 13:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն: Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին (այդ թվում՝ օտարերկրյա լրատվամիջոցներին) ևս մեկ անգամ հորդորում է հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական էջերին: Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։ Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |