Աղբյուր․ Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցով զբաղվում է ՀՀ ԱԳՆ–ն![]() 27 սեպտեմբերի 2023 - 18:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ–ն զբաղվում է ադրբեջանցիների կողմից ձերբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցով՝ գերատեսչությունը պաշտպանելու է իր քաղաքացուն։ Այդ մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը Երևանում, գրում է ՏԱՍՍ–ը։ Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Բաքվից պահանջելով տեղեկություններ տրամադրել, թե ուր են նրան տարել և ինչ վիճակում է։ Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու տեղեկությունը։ Պետական սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու։ Նշվում է, որ Վարդանյանը հանձնվել է համապատասխան մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն էր տարածել նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |