ՊՆ–ում տեղեկություն չունեն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի մասին![]() 6 հոկտեմբերի 2023 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին գրում է մամուլը, որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում ՊՆ-ում պլանավորված չէ։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Ավելի վաղ ռուսական մամուլում հրապարակումներ էին հայտնվել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6–ին կայցելի Երևան: «Քննարկելու են Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները», - ասել է ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահ զորակազմն ապամոնտաժել է իր դիտակետերը ԼՂ երեք շրջանում՝ Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի շրջաններում։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ «ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը կքննարկվի Բաքվի հետ։ «Հիմա խոսքն առաքելության մասին է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի մեր քննարկման առարկան ադրբեջանական կողմի հետ»,– ասել է Պեսկովը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |