Ըստ ԿԲ-ի՝ Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն ապահով ակտիվներում են

Ըստ ԿԲ-ի՝ Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն ապահով ակտիվներում են

PanARMENIAN.Net - Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն ապահով ակտիվներում են, հայտնել են Կենտրոնական բանկից, տեղեկացնում է«Ինֆոքոմը»։

ԿԲ-ից տեղեկացրել են․ «Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարները ներդրված են հայկական և օտարերկրյա ապահով ակտիվներում (պետական պարտատոմսեր և այլն), և ներկայումս դրանք շարունակվում են կառավարվել բնականոն եղանակով»:

Ֆինանսների նախարարությունից էլհայտնելեն, որ 2022-ին ՀՀ պետբյուջեից Արցախին տրամադրվել է 176 մլրդ բյուջետային վարկ, 2023-ի հունվարից մինչև սեպտեմբերը ներառյալ` 143.3 մլրդ դրամ, վարկի տոկոսադրույքը եղել է 0.01%։ 2023–ի 4-րդ եռամսյակում վարկի մնացորդը կազմում է 13.1 մլրդ դրամ:

Այս տարվա 4-րդ եռամսյակում Արցախ չփոխանցված 13.1 մլրդ դրամը գտնվում է ՀՀ ՖՆ գանձապետական հաշվում: Ըստ նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---