ԱԳ փոխնախարարը Ֆրանկոֆոնիայի համաժողվում խոսել է ԼՂ հայերի իրավունքների մասին![]() 6 նոյեմբերի 2023 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովում խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, ասվում է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։ «Այս իրավիճակում, երբ ավելի քան 100,000 հայ տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից, անհրաժեշտ է միջազգային մակարդակով անհապաղ միջոցներ ձեռնարկել ԼՂ ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար»,– ասել է փոխնախարարը։ Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի համաժողովն անցկացվել է Կամերունում։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |