Շահրամանյանը հրավիրվել է 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով![]() 13 նոյեմբերի 2023 - 15:04 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը գրավոր նամակ է ուղարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին և սպասում է նրա արձագանքին։ Այդ մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, տեղեկացնում է «Ազատությանը»։ «Նամակը քիչ առաջ ուղարկել ենք Արցախի ներկայացուցչական շտաբ և սպասում ենք նրան քննիչ հանձնաժողովում»,- նշել է Քոչարյանը։ Ավելի վաղ Քոչարյանն ասել էր, որ Շահրամանյանին կհրավիրեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով՝ պարզաբանելով՝ ցանկանում էին հրավիրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին, բայց Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ ՊԲ նախկին հրամանատարի դեպքում «խոչընդոտը նրա քրեական գործն է»։ Քոչարյանը նշել է՝ քննարկել և որոշել են Ջալալ Հարությունյանի և Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահից: «Մեր այն հատվածը՝ կապված պետական դավաճանության, դիվերսանտների և նրանց գոյության մասին, նաև պատերազմի մինչև սկսվելը տեղեկատվության հետ կապված հարցերի պատասխանները մենք, բնականաբար, կուզեինք լսել պարոն Շահրամանյանից»,- ասել էր հանձնաժողովի նախագահը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |