ՊՆ–ն՝ ֆրանսիական ռազմատեխնիկայի ենթադրյալ փոխադրման մասին․ Լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել![]() 13 նոյեմբերի 2023 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ֆրանսիայից տազմական տեխնիկայի ենթադրյալ փոխադրումների մասին լուրերին։ «Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»,- ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Տելեգրամյան մի շարք ալիքներում տեղեկություններ և լուսանակարներ են տարածվել՝ Ֆրանսիայի կողմից Հայաստան ենթադրյալ ռազմական տեխնիկայի ուղարկման վերաբերյալ։ Նշվում է, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։ Միլիարդավոր դոլարների զենք գնող Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն, խոսելով Ֆրանսիայի կողմից ՀՀ–ին սպառազինության վաճառքի մասին, հայտարարել է, թե «ՀՀ–ն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն սպառազինման քաղաքականությանը և տարածաշրջանի ռազմականացմանը»։ Նա ասել է, թե Ֆրանսիայի կողմից ռազմական տեխնիկայի մատակարարումը Հայաստանին կնպաստի «ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում և Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը» Ընթերցեք նաև․ Միլիարդավոր դոլարների զենք գնող Բաքուն Երևանից պահանջում է «վերջ դնել սպառազինման քաղաքականությանը»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |