Փաշինյան. ՀԱՊԿ-ից դուրս գալու համար հող չենք պատրաստում` այդ հողը կամ կա, կամ չկա![]() 15 նոյեմբերի 2023 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյոք հող է նախապատրաստվում ՀԱՊԿ–ից դուրս գալու համար, ասել է, որ «որևէ բանի համար հող չի նախապատրաստում, որովհետև այդ հողը կամ կա, կամ չկա, անկախ նախապատրաստելուց»։ Նա այդպես է պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ինչո՞ւ են ՀԱՊԿ, ԱՊՀ տարբեր հանդիպումներին մասնակցելուց հրաժարվել, արդյո՞ք այդպես ՀԱՊԿ-ից դուրս գալու հող են պատրաստում։ «Մենք ոչ թե հրաժարվել ենք ՀԱՊԿ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումներին մասնակցել, այլ որոշում ենք կայացրել դրանց ներկա չգտնվել տարբեր պատճառներով»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ում տեղի ունեցող պրոցեսների և ՀՀ դիրքորոշումների հետ կապված ամենակարևոր արձանագրումն այն է, որ ցավոք, ՀԱՊԿ–ը պատշաճ արձագանք չի տվել ՀՀ–ի անվտանգային մարտահրավերներին և դա կրկնվել է մի քանի անգամ։ «Մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք մենք ամեն անգամ գնում, նույն բաները ասում, կրկնում, չստանալով ոչ մի արձագանք՝ թողնում, հետ վերադառնում, հաջորդ անգամ գնում ու նույն բաները կրկնում՝ կրկին որևէ արձագանք չստանալով։ Դե յուրե ՀԱՊԿ-ը հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում, ինչը, կարող է նշանակել, որ մենք, այդ պայմաններում ուղղակի լուռ մասնակցելով, կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը որևէ կերպ կասկածի տակ դնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։ Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող։ Մենք նման որոշումներ ենք կայացնում, որպեսզի մեզ և ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք հետագա անելիքների մասին»,- ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ իրենք անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնում են, որովհետև անվտանգային ոլորտում իրենց գործընկերները, այդ թվում նաև օբյեկտիվ պատճառներով, չեն կարողանում իրենց զենք վաճառել։ «Մենք իրենց ասում ենք՝ մենք պետք է նաև այլ անվտանգային գործընկերներ փնտրենք։ Եվ մենք փնտրում և գտնում ենք` փորձում ենք կնքել պայմանագրեր, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա։ Դա է մեր քաղաքականությունը։ Մենք ռազմավարական փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք հայտարարել կամ որոշել լքել ՀԱՊԿ-ը»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |