ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Իջևանի և Ղազախի հատվածում![]() 29 նոյեմբերի 2023 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին հայ–ադրբեջանական սահմանին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։ ՀՀ փոխվարչապետի գրասենյակից հաստատել են, որ հանդիպումը տեղի կունենա Իջևանի և Ղազախի հատվածում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը հայ–ադրբեջանական սահմանին անցկացնելու առաջարկը հնչել է հայկական կողմից։ Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |