ԱԽ քարտուղարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել

ԱԽ քարտուղարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանը:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-վրացական երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ:

 Ուշագրավ
---