Վրաստանի մայրաքաղաքում իշխանությունները բողոքի ցույցերի մասնակիցների համար ժամկետ են սահմանել մինչեւ մայիսի 16-ը 4 մայիսի 2009 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Թբիլիսիում շարունակվում են վրաց ընդդիմության բողոքի ցույցերը նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով: Այսօր ընդդիմության կողմնակիցները կրկին պիկետավորում են հանրային հեռուստատեսության շենքը, իսկ վաղը պատրաստվում են մեկ ժամով փակել դեպի Թբիլիսի տանող բոլոր ճանապարհները: Իշխանություններն առաջարկում են ընդդիմությանն երկխոսություն սկսել քաղաքական ճգնաժամի կարգավորման համար, քննարկվում է նաեւ Վրաստանը խորհրդարանական հանրապետություն հռչակելու հնարավորությունը: Ընդդիմության առաջնորդներից մեկը` Լեւան Գաչեչիլաձեն հեռուստաեթերում հայտարարել է, որ նախագահի հակառակորդները պատրաստ են բանակցել իշխանությունների հետ, սակայն քննարկման հիմնական թեման պետք է լինի պետության ղեկավարի հրաժարականը: Միեւնույն ժամանակ, իշխանությունները ժամկետ են սահմանել մինչեւ մայիսի 16-ը, որից հետո Ռուսթավելու պողոտայից պետք է վերացվեն վանդակաճաղերը: Այս դեպքում փաստարկն այն է, որ մոտենում է մայիսի 26-ը` Անկախության օրը: Վրաստանի նախագահը մտադիր է նշել այդ օրն ավանդական ռազմական շքերթով: Եթե արտախորհրդարանական ընդդիմությունը չազատի Ռուսթավելու պողոտան վրաններից ու վանդակաճաղերից, իշխանություններն իրենց իրավունք են վերապահում մաքրել մայրաքաղաքի գլխավոր պողոտան համապատասխան միջոցների կիրառմամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |