Երևանն ու Բաքուն հերքել են Մարուքյանին՝ հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա![]() 15 դեկտեմբերի 2023 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Բաքուն ընդունել է հունվարին ԱՄՆ–ում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու հրավերը: Սակայն, ավելի ուշ լուրը հերքել է ինչպես ՀՀ ԱԳՆ–ն, այնպես էլ Բաքուն: Բաքուն ժամեր անց հայտարարել է, թե արտգործնախարարների հաջորդ հանդիպման օրվա ու վայրի վերաբերյալ դեռևս չկա պայմանավորվածություն։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է՝ նշելով, որ եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն, տեղեկացնում են, հայտնում է «Ազատությունը»։ Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր․ «Հունվար ամսին Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերն՝ այնտեղ արտգործնախարարների մակարդակով հանդիպման: Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չէին էլ դադարել, Բրյուսելում՝ լիդերների հանդիպումները, Միացյալ Նահանգներում՝ արտգործնախարարների կազմի: Հիմա եթե լիդերների հանդիպում կարող է լինել մինչև արտգործնախարարների հանդիպումը, ընդհանուր սկզբունքները կարող են համաձայնեցվել, որն արտգործնախարարների պատվիրակությունների մակարդակում կիմպլեմենտացվի պայմանագրի մեջ կամ խմբերը կհանդիպեն, հետո լիդերները կհանդիպեն»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |